Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Էդվարդ Մանուկյանի ներկայացուցիչ Աննա Թունանյանի հայտը` որոշում եմ.
1.Էդվարդ Մանուկյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 8-րդ թաղամաս 15 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․0594 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0162-0015, վկայական N 28122024-07-0040) գոյություն ունեցող 8.8 քմ մակերեսով ջրավազանի, 9.4 քմ մակերեսով ցախանոցի, 12.4 քմ մակերեսով մառանի քանդման, երկհարկանի բնակելի տան, լողավազանի, ամառային խոհանոցի և սանհանգույցի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 27 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Էդվարդ Մանուկյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: