Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Գևորգ Աղասու Գևորգյանի հայտը` որոշում եմ.
1.Գևորգ Աղասու Գևորգյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս 14-րդ թաղամաս 35 (ծածկագիր՝ 07-051-0143-0044, վկայական N 06112024-07-0059) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․049 հեկտար մակերեսով հողամասում պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 02 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Գևորգ Աղասու Գևորգյանին՝
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: