Այսօր: Երեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2025թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 

Զեկ. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 33-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 51-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասում առկա է Արմիկ Աշոտի Ալեքսանյանին ժառանգության իրավունքով պատկանող շինություն և հիմք ընդունելով N 07102024-07-0176 սեփականության վկայականը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Արմիկ Աշոտի Ալեքսանյանի դիմումն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է․

1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամասի 1-ին փողոց 36/1 հասցեում գտնվող 0.0095 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-003-0040-1073, սեփականության վկայական՝ N 07022024-07-0059) բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ամբողջ կադաստրային արժեքով՝ 421971 (չորս հարյուր քսանմեկ հազար ինն հարյուր յոթանասունմեկ) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել հողամասում առկա շինության ժառանգորդ Արմիկ Աշոտի Ալեքսանյանին (անձնագիր՝ AU0531546, տրված՝ 2021 թվականի դեկտեմբերի 01-ին, 059-ի կողմից):

2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Արմիկ Աշոտի Ալեքսանյանի կողմից:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձեվով օտարելու մասին» N 33-Ա որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.89 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(3.06 Մբ) Դիմում
(120.13 Կբ) Կադաստրի կոմիտե պատասխան
(1.51 Մբ) Սեփականության վկայական
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner