Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Շուշանիկ Հարությունյանի ներկայացուցիչ Ստեփան Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Արալեռ թաղամաս 2-րդ փողոց թիվ 9 (ծածկագիր՝ 07-051-0155-0005, վկայական N 31032025-07-0154) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․05 հեկտար մակերեսով հողամասում ամառային խոհանոցի և լողավազանի կառուցման նպատակով Շուշանիկ Հարությունյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/772/8727-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: