Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի զեկուցագիրը` որոշում եմ.
1.Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողակտորին (կադաստրային ծածկագիր՝ 07-055-0212-0114-ից) տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 2 հողամաս:
2. Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` հասցեի գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։