Համաձայն Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Թեհմինե Արայի Բարսեղյանի դիմումը և հաշվի առնելով Բյուրեղավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի N 04 արձանագրությունը որոշում եմ.
1. Թույլատրել Թեհմինե Արայի Բարսեղյանին օտարել իր անչափահաս երեխաներ՝ Ալեքս Գեղամ Ճուղուրյանին ( ծնված՝ 02.05.2010թվական.), Ալեն Գեղամ Ճուղուրյանին ( ծնված՝ 15.08.2014թվական) և Արմեն Գեղամ Ճուղուրյանին ( ծնված՝ 10.07.2017թվական) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով պատկանող (OPEL ASTRA 1.6 մակնիշի 37 FC 378 հաշվառման համարանիշի` թողարկման տարին՝ 1998 թվական, BMW X5 4.41 մակնիշի 37 DQ 977 հաշվառման համարանիշի` թողարկման տարին՝ 2002 թվական և BMW X5 4.41 մակնիշի 37 ST 140 հաշվառման համարանիշի` թողարկման տարին՝ 2002 թվական) տրանսպորտային միջոցները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Թեհմինե Արայի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: