Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հիմք ընդունելով Վովա Սերգեյի Աբգարյանի դիմումը՝ որոշում եմ․
1․ Վովա Սերգեյի Աբգարյանի (ծնված՝ 1961 թվականի փետրվարի 23-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոցի հարևանությամբ գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00095 հեկտար մակերեսով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023GPJD3S) ինքնակամ կառուցված 8.3 քմ ներքին (9.5 քմ արտաքին) մակերեսով խորդանոցը համարել Բյուրեղավան համայնքի սեփականությունը և ճանաչել օրինական:
2. Խորդանոցին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյան փողոց 19/5։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1) խորդանոցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) խորդանոցը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) խորդանոցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված խորդանոցի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։