Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հիմք ընդունելով Լենա Վլադիմիրի Բադալյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Լենա Վլադիմիրի Բադալյանի (ծնված՝ 1955 թվականի օգոստոսի 01-ին) կողմից Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 50 շենքի հարևանությամբ գտնվող Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00213 հեկտար մակերեսով հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրերը՝ 2023L6HMCN) ինքնակամ կառուցված 19․4 քմ ներքին (21.3 քմ արտաքին) մակերեսով ավտոտնակը համարել Բյուրեղավան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական:
2.Ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց 50/14։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1) ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) ավտոտնակը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված օրինական ճանաչված ավտոտնակի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է)։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։