Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2025 թվականի փետրվարի 03-ի թիվ 11/0203 գրությունը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 04-ի N Տ-283/25), «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին 2016 թվականի ապրիլի 05-ին կնքված պայմանագիրը՝ ավագանին որոշում է. 1.Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային ընկերության տնօրեն Վոլոդյա Հայրապետյանին (անձնագիր՝ AU0494813, տրված՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, 059-ի կողմից) նշանակել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի լիազոր ներկայացուցիչ՝ ընկերության հրավիրած ընդհանուր ժողովներին և որոշումների կայացմանը մասնակցելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |