Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Տաթևիկ Բալյանի ներկայացուցիչ Արփի Մարտիրոսյանի հայտը` որոշում եմ.
1.Տաթևիկ Բալյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Ամառանոցային փողոց 86 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04781 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0108-0013, վկայական N 12032025-07-0016) կիսանկուղային հարկով բնակելի տան, քարե պարսպի, ամառային բաց խոհանոցի, լողավազանի և շոգեբաղնիքի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 26 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Տաթևիկ Բալյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: