Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հիմք ընդունելով Ասատուր Աշոտի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Քաղաք Բյուրեղավան թիվ 21 քոթեջ բնակարանի (վկայական՝ 1781115, տրված 2004 թվականի հունվարի 19-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Հայրենադարձ թաղամաս 21:
2․Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: