Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2024 թվականի N 27-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2024 թվականի բյուջեում հատկացնել 5000000 (հինգ միլիոն) դրամ գումար՝ 2024 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։

2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են բոլոր ոլորտներն ու Բյուրեղավան համայնքի բնակավայրերը։

3.Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի բնակիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մեդիա խմբեր, հիմնադրամներ և քաղաքացիների այլ խմբեր)։

4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում, 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում.
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը.
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


Կողմ -8

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.29 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(497.28 Կբ) Ֆինանսական հանձնաժողովի եզրակացություն
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner