Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Ռաֆիկ Պետրոսի Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Ռաֆիկ Պետրոսի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ Նուռնուս-այգետարածք թիվ 320 այգեգործական հողամասի և այգետնակի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0111-0006, սեփականության վկայական՝ 2546258, տրված՝ 2008 թվականի փետրվարի 13-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամասի 2-րդ փողոց 78:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: