Նպատակ | Բյուրեղավան
Բյուրեղավանը վաղը՝
- Բարեկարգ, մաքուր, կանաչապատ, գեղատեսիլ, բնակչության արժանապատիվ կեցության համար անհրաժեշտ պայմաններով բազմաբնակավայր համայնք է՝ որակյալ մասնագիտական ռեսուրսներով, զարգացած տնտեսությամբ, սոցիալական ենթակառուցվածքներով, հանգստի ու ժամանցի ժամանակակից գոտիներով։ Այն նաև ճանաչված է որպես մարզական և մանկապատանեկան մշակութային համայնք։
- Համայնքին բնորոշ են բարձր ներգաղթի տեմպը։ Զարգացած տնտեսությունը բոլոր ոլորտներում ապահովում է բնակչության բարձր կենսամակարդակը և բարեկեցիկ կյանքը։
- Բյուրեղավանի ապակու գործարանը աշխատում է ամբողջ ծավալով։ Արտադրված վերջնական արտադրանքը մրցունակ է տեղական շուկայում։ Արտադրանքի զգալի մասը արտահանվում է։
- Համայնքում գործում են քարի վերամշակման տասը և ավել արտադրամաս, որոնք համայնքից արտահանում են վերջնական արտադրանքը։
- Համայնքի տարածքում բնական աղբյուրներից դուրս եկող ջուրը ամբողջությամբ վերամշակվում է, շշալցում և վաճառվում երկրի ներսում ու արտերկրում։ Արտադրվող շշալցված ջուրը բրենդավորված է։ Բրենդը հայտնի է և մրցակցում է հայաստանյան առաջատար շշալցված ջուր արտադրող ընկերությունների բրենդների հետ:
- Համայնքում զարգացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Գործում են բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, որոնցում ներգրավված աշխատակիցների թիվը կտրուկ աճում է։
- Համայնքը առողջարարական հանգստի և տուրիզմի ամենամեծ պահանջարկ ունեցող հատվածներից է։ Երեք մեծ և մրցունակ առողջարաններում վերականգնողական հանգիստ են անցնում ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի հանգստացողները։
- Համայնքի գյուղական բնակավայրերում զարգանում է էկո գյուղատնտեսությունը։ Ստացվող գյուղմթերքի մեծ մասը վերամշակվում է համայնքի ներսում վերամշակող փոքր արտադրամասերի կողմից։
- Համայնքում գործում են բազմաթիվ կրթական հաստատություններ (այդ թվում՝ նախադպրոցական) և ուսումնական կենտրոններ, որոնց հիմքում ժամանակակից կրթական տեխնոլոգիաներն են ընկած։ Մեծ ճանաչում ունի Բյուրեղավանի ժողովրդական գործիքների քոլեջը:
- Զարգացած է համայնքի մշակութային կյանքը։ Կազմակերպվում են բազմաթիվ մարզական և մանկապատանեկական միջոցառումներ, ճամբարներ։ Գործում են գերհագեցած ժամանակակից մարզադպրոց և բազմաթիվ մշակութային օջախներ։
- Համայնքը ամբողջությամբ բարեկարգ և մաքուր է: Առկա են բարեկարգ զբոսայգիներ, գործում են երեկոյան ժամանցի, արվեստի ու մշակույթի բազմաթիվ կենտրոններ։
- Համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները ամբողջությամբ կառուցված և վերանորոգված են։
Նպատակներ
Համայնքային նախաձեռնող ակտիվ թիմի ստեղծում՝ համայնքի տեսլականի իրականացմանն ուղղված գործողությունների պլանավորման, ռազմավարության մշակման, ծրագրերի նախագծման, համայնքի ընդհանուր ճարտարապետական և կառուցվածքային լուծումների և ռեսուրսների ներգրավման նպատակով (այդ թվում՝ ֆինանսական)։
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Համայնքի նախաձեռնող թիմի անդամների հավաքագրում
|
ՏԻՄ
|
Համայնքի նախաձեռնող թիմի կարողությունների աճ, վերապատրաստում
|
Աջակից կառույցներ
|
Համայնքի տեսլականի իրականացմանն ուղղված ռազմավարության պլանավորում և ռեսուրսների ներգրավման ծրագրերի կազմում
|
Նախաձեռնող թիմ, ՏԻՄ, աջակից կառույցներ
|
Համայնքի տնտեսության ռազմավարական ոլորտներում ձեռնարկությունների կայացման և ենթակառուցվածքների արդիականացման աջակցություն։
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Աջակցություն Բյուրեղավանի ապակու գործարանի վերագործարկմանը
|
ՏԻՄ, մարզպետարան, բանկեր
|
Աջակցություն առողջարանային զբոսաշրջության կայացմանը
|
ՏԻՄ, մարզպետարան, աջակից կառույցներ, տեղական դերակատարներ
|
Հանքային ջրի արտադրության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտների և դրանց օժանդակող ճյուղերի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների քանակական աճի ապահովում և որակի բարելավում
|
ՏԻՄ, մարզպետարան, ՏԿԶՆ, աջակից կառույցներ, տեղական դերակատարներ
|
Աջակցություն գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը և գյուղմթերքի վերամշակման մրցունակ արտադրամասերի հիմնմանը։
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Գյուղատնտեսությանն աջակից ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարության մշակում
|
ՏԻՄ
|
Գործողությունների և ծրագրերի վերհանում, դերաբաշխում, իրականացում
|
ՏԻՄ, աջակից կառույցներ, ակտիվ դերակատարներ
|
Աջակցություն համայնքում գործող սկսնակ և գործող ձեռնարկությունների կայացմանը և հզորացմանը
|
ՏԻՄ, մարզպետարան, աջակից կառույցներ, գործարարներ
|
Աջակցություն համայնքի մշակութային կյանքի կայացմանը:
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Պայմանների (այդ թվում՝ շենքային) բարելավում
|
ՏԻՄ
|
Մարզական և մանկապատանեկական միջոցառումների պարբերաբար իրականացում
|
ՏԻՄ, աջակից կառույցներ, մարզպետարան
|
Համայնքի կրթական հաստատությունների ուժեղացում և մրցունակության բարձրացում:
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Համայնքի բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության կազմակերպում
|
ՏԻՄ
|
Կրթական տեխնոլոգիաների և շենքային պայմանների բարելավում
|
ՏԻՄ, մարզպետարան, աջակից կառույցներ
|
Ուսուցիչների պարբերական վերապատրաստում
|
Մարզպետարան, աջակից կառույցներ
|
Համայնքի մաքրությանն ու գրավչությանն ուղղված գործողությունների իրականացում, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների վերանորոգում և կառուցում:
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Համայնքի սոցիալական ենթակառուցվածքների բարելավում
|
ՏԻՄ, ՏԿԶՆ
|
Կանաչ գոտիների և զբոսայգիների ընդլայնում
|
ՏԻՄ, ՏԿԶՆ, աջակից կառույցներ
|
|