Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի N 29-Ա որոշմամբ ընդունված Բյուրեղավան համայնքի ավագանու կանոնակարգի 105-րդ կետը՝ որոշում եմ.
1. Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 19-ի յոթերորդ նստաշրջանի հերթական թիվ 11 նիստի օրակարգում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2026 թվականի տեսակները, դրույքաչափերն ու արտոնությունները և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարի 2026 թվականի դրույքաչափերը, հաշվարկման մեթոդները և արտոնությունները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25–ի N 77-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» և «Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին» հարցի քննարկման համար Բյուրեղավան համայնքի ավագանու ֆինանսական, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին նշանակել իրավասու հանձնաժողով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: