Համաձայն Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկացված 0.049 հեկտար մակերեսով հողամասից փաստացի ավել օգտագործվող 0.00318 հեկտար մակերեսով հողամասը համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հիմք ընդունելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տված 2025 թվականի սեպտեմբերի 10-ի N Հ-8946 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, այգեգործի գրքույկը, չափագրման հատակագծերն ու Կառլեն Ռոբերտի Սիմոնյանի և Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի համատեղ դիմումը` որոշում եմ.
1. Աբովյանի շրջանի «Նուռնուս» այգետարածքի թիվ 6 տեղամասի թիվ 30 հողակտորին տրամադրել հասցե․
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Սևան թաղամասի 6-րդ փողոց 30:
2.Ճանաչել Կառլեն Ռոբերտի Սիմոնյանի և Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը իրենց պատկանող 0.049 հեկտար մակերեսով հողամասից (ծածկագիր` 07-051-0151-0016) փաստացի ավել օգտագործվող 0.00318 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ:
3.Սույն որոշման 2-րդ կետում նշված ընդհանուր 0.05218 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: