Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը, գրությունն ու լիազորագիրը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում գտնվող օդային ցանցի (միացման պատվեր՝ 1016-ԷՆ) էլեկտրամատակարարման արդիականացման աշխատանքների կատարման (վերակառուցման) նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N 51 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝
1)համայնքապետարանի 900105202510 հաշվեհամարին վճարել 3000 (երեք հազար) դրամ` տեղական տուրք շինարարության թույլտվության համար.
2)շինարարությունն սկսել տեղական տուրքը վճարելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: