Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 622-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 622-Ա

ՀԱԿՈԲ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 18-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը, անասնաշենքը, ավտոտնակը, հավաբունը և ծածկը կառուցվել են 2017-2020 թվականներին, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և հիմք ընդունելով չափագրման հատակագծերը, «ՇԵՄՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի ապրիլի 25-ի տեխնիկական եզրակացությունն ու Հակոբ Արմենի Մալխասյանի դիմումը`որոշում եմ.

1.Քաղաքացի Հակոբ Արմենի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 1-ին թիվ 19 անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր՝ 07-055-0002-0011) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 1-ին փողոց 19/1:

2.Քաղաքացի Հակոբ Արմենի Մալխասյանին պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Ջրաբեր 1-ին փողոց 19/1 հասցեի (կադաստրային ծածկագիր՝ 07-055-0002-0011, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023JECABR) 0.31506 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 33.4 քմ արտաքին (26.2 քմ ներքին) մակերեսով բնակելի տունը, 108․4 քմ արտաքին (91․3 քմ ներքին) մակերեսով անասնաշենքը, 25․7 քմ արտաքին (21,3 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը, 8․6 քմ արտաքին (7․2 քմ ներքին) մակերեսով հավաբունը, 33․3 քմ արտաքին (31․9 քմ ներքին) մակերեսով  ծածկը  ճանաչել օրինական:

3․Հակոբ Արմենի Մալխասյանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 215263,2 (երկու հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր վաթսուներեք ամբողջ երկու տասնորդական) դրամ՝ ինքնակամ կառուցված բնակելի տան, անասնաշենքի, ավտոտնակի, հավաբնի և ծածկի օրինականացման վճար:

4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում սույն որոշումն համարել ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(128.13 Կբ) Որոշում N 622-Ա
(270.15 Կբ) Հատակագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner