Համաձայն Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 70-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի և հիմք ընդունելով տեղական վճարների դրույքաչափի նվազեցման արտոնություն կիրառելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 11-ի N 12/25 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.2025 թվականի համար «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի նկատմամբ Սոնա (ծնված՝ 2013 թվականի օգոստոսի 19-ին) և Սարգիս (ծնված՝ 2016 թվականի փետրվարի 20-ին) Հովհաննեսի Գաբրիելյանների համար կիրառել 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 01-ից:
2.«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝
1) ապահովել կիրառված արտոնության կատարումը.
2) արտոնությունից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: