Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 29-ի N 60-Ն որոշումը և Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Տիգրան Հովսեփյանի զեկուցագիրը՝ որոշում եմ.
1.Բյուրեղավան համայնքին պատկանող Բյուրեղավան քաղաքում գտնվող 07-003-0023-0057-ից կադաստրային ծածկագրից 0.0465 հա և 0.0323 հա մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման և այլ հողերի գործառնական նշանակություններից ճանապարհ օգտագործելու նպատակով փոփոխել՝ դարձնելով ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության:
2․Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հատակագիծը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։