Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Ալեքսանդր Սերգեյի Բագիյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Ալեքսանդր Սերգեյի Բագիյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ քաղաք Բյուրեղավան թիվ 2 հանրակացարանի «Բ» մասնաշենքի թիվ 23 ա բնակարանի (վկայական՝ 029996 տրված՝ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 44 շենք 23/1 բնակարան:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: