Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է. Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 07 նիստի հետևյալ օրակարգը՝
1.Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն (կամ անհամաձայնություն) տրամադրելու մասին:
2․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի N 28-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |