Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Պապ Հայկազի Բաղդասարյանի հայտը` որոշում եմ.
1.Պապ Հայկազի, Հայկ, Հայկուհի և Հայկազ Պապի Բաղդասարյաններին ու Շուշիկ Ասատրյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Երիտասարդական փողոց 34 (ծածկագիր՝ 07-003-0032-0008, վկայական N 2288326) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․127 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող շինություների քանդման և բնակելի տան վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 04 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Պապ Հայկազի, Հայկ, Հայկուհի և Հայկազ Պապի Բաղդասարյաններին ու Շուշիկ Ասատրյանին՝
1) նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2) կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: