Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 619-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 619-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՐԹԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 57-րդ և 66-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 51-րդ կետի, 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ, 34-րդ և 34.2-րդ կետերի, 35-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի ու հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի N 19-Ա որոշումը, N 25072024-07-0073 սեփականության վկայականը, Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/33 տան բնակիչ Արթիկ Հայրազատի Եղիազարյանի 2024 թվականի ապրիլի 09-ի դիմումը՝ որոշում եմ.

1.Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/38 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 34․68 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը 136569,84 (մեկ հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր վաթսունինը ամբողջ ութսունչորս հարյուրերորդական) դրամով, 17․19 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը 67694,22 (վաթսունյոթ հազար վեց հարյուր իննսունչորս ամբողջ քսաներկու հարյուրերորդական) դրամով, 0․41 քմ մակերեսով պարիսպը 807,29 (ութ հարյուր յոթ ամբողջ քսանինը հարյուրերորդական) դրամով և դրանց զբաղեցրած 0.0073 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման (ծածկագիր՝ 07-003-0032-0041) հողամասը 324251,4 (երեք հարյուր քսանչորս հազար երկու հարյուր հիսունմեկ ամբողջ չորս տասնորդական) դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել կառույցն իրականացրած Արթիկ Հայրազատի Եղիազարյանին (ծնված՝ 1967 թվականի փետրվարի 02-ին):

2.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դուրս գրել Բյուրեղավան համայնքի հաշվեկշռից:

3.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Արթիկ Հայրազատի Եղիազարյանի կողմից:

4.Արթիկ Հայրազատի Եղիազարյանը պարտավոր է Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202064 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման համար ծառայության վճար։

5.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սարգիս Ժորայի Ղազարյանին (անձնագիր՝ AV 0661399, տրված` 2023 թվականի մարտի 03-ին 059-ի կողմից, ծնված՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին)` կատարել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/38 հասցեում գտնվող 34․68 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 17․19 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 0․41 քմ մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած 0.0073 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/33 տան բնակիչ Արթիկ Հայրազատի Եղիազարյանին օտարելու հետ կապված գործարքներ և կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(128.42 Կբ) Որոշում N 619-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner