Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Ռաֆիկ Վլադիմիրի Խաչատուրյանի դիմումը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 4-րդ փողոց 29 (ծածկագիր՝ 07-003-0043-0022, վկայական N24022020-07-0058) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում 1 (մեկ) հարկանի կիսանկուղային և մանսարդային հարկով բնակելի տուն կառուցելու նպատակով Ռաֆիկ Վլադիմիրի Խաչատուրյանին, Սուսաննա Գառնիկի Դանելյանին, Անդրանիկ Ռաֆիկի Խաչատրյանին և Վլադիմիր Ռաֆիկի Խաչատուրյանին 2022 թվականի մայիսի 30-ին տրված N 13 շինարարության թույլտվության (երկարաձգված՝ 2024 թվականի հունիսի 05-ին տրված N 48 շինարարության թույլտվությամբ) գործողության ժամկետը երկարաձգել 12 (տասներկու) ամիս ժամկետով՝ համաձայն նախագծողի կողմից կազմված ժամանակացույցի (N ՇԹ/742/10613-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: