Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Դավիթ Դանիելյանի դիմումը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Կոտայք թաղամասի 3-րդ փողոց 50 հասցեի (ծածկագիր՝ 07-051-0101-0231, վկայական N 11012024-07-0027, տեխնիկական պայման՝ ՎՋ 1529/2025) արտաքին ջրագծի կառուցման նպատակով Դավիթ Դանիելյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՀՇԹ//2548-2025 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․Դավիթ Դանիելյանին՝
1) շինարարությունն սկսել տեղական տուրքը վճարելուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո.
2) շինարարության ընթացքում քանդման աշխատանքներ իրականացնելու դեպքում վերականգնել հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի նախկին վիճակը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: