Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ավագանին որոշում է 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին սեփականության իրավունքով պատկանող համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան 1-ին փողոց 1/30/1 հասցեում գտնվող 479.96 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքը և դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 07-003-0035-0020 կադաստրային ծածկագրով 648 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (վկայական N 28022012-07-0039, հաշվեկշռային արժեքը՝ 4867338 դրամ) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։
2. Առանց Բյուրեղավան համայնքի ավագանու համաձայնության Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը չի թույլատրվում սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
3․Հանձնարարել Բյուրեղավանի համայնքային «Բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողությունների կատարումը։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |