Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 06-ի N 1419-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և որոշմամբ սահմանված հավելվածի 14-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի նիստի արձանագրության եզրակացությունը և Իրինա Կոլիկի Աբաջյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Զոհված (մահացած) զինծառայող Քերոփ Իսպիրիդոնի Աբաջյանի ընտանիքի անդամ Իրինա Կոլիկի Աբաջյանի` բնակարանային հաշվառման ընդգրկելու դիմումը մերժել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Իրինա Կոլիկի Աբաջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: