Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Բորիկ Դավթյանի հայտը` որոշում եմ.
1.Բորիկ Դավթյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Հայմարմար թաղամասի 7-րդ փողոց 7 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.04887 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0150-0005, վկայական 21072025-07-0138) գոյություն ունեցող 11 քմ մակերեսով ինքնակամ կառուցված պարսպի քանդման, մանսարդային հարկով բնակելի տան, օժանդակ շինության և պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 56 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Բորիկ Դավթյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: