Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի երկրորդ մասի և 2191 հոդվածի ու հիմք ընդունելով Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող աշխատանքային խմբի արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Քաղաքացի Արմեն Սամվելի Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի Այգեգործական տարածք 47 հասցեում գտնվող հողամասի (ծածկագիր՝ 07-051-0110-0011) սահմաններում առանց նախագծային փաստաթղթերի ու շինարարության թույլտվության ինքնակամ շինություն կառուցելու համար:
2.Քաղաքացի Արմեն Սամվելի Հակոբյանինի նկատմամբ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ Արմեն Սամվելի Հակոբյանի կողմից տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202106 հաշվեհամարին:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին Արմեն Սամվելի Հակոբյանին սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից: