Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Վրեժ Ասրյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի հայտը` որոշում եմ.
1.Վրեժ Ասրյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարոն թաղամաս 1-ին փողոց 216 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04987 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0101-0030, վկայական N 27102020-07-0130) գոյություն ունեցող 65.3 քմ մակերեսով ինքնակամ շինության քանդման, երկհարկանի բնակելի տան, հարթակի, պարսպի և հենապատի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 50 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Վրեժ Ասրյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: