Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նունե Միքայելի Բեգլարյանի դիմումը` որոշում եմ.
1.Ի լրումն և ի փոփոխություն 2023 թվականի ապրիլի 12-ի N 20 շինարարության թույլտվության՝ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց 3/1 (ծածկագիր՝ 07-003-0047-0046) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.026 հեկտար մակերեսով հողամասում կիսանկուղային հարկով մեկ հարկանի հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով Նունե Միքայելի Բեգլարյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N ՇԹ/742/9823-25 շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Նունե Միքայելի Բեգլարյանին՝ համայնքապետարանի 900105202247 հաշվեհամարին վճարել 180000 (մեկ հարյուր ութսուն հազար) դրամ` տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: