Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Մկրտիչ Գրիշայի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Մկրտիչ Գրիշայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ գյուղ Նուռնուս այգեգործական զանգված 14 թաղամաս թիվ 31 և 29 անշարժ գույքի (վկայական 2503076, տրված՝ 2009 թվականի փետրվարի 10-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել՝ 
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամասի 9-րդ փողոց 25: 
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: