Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Գոռ Առաքելյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամասի 1-ին փողոց 110 (ծածկագիր՝ 07-051-0113-0010, սեփականության վկայական N 16102023-07-0005) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0575 հեկտար մակերեսով հողամասում գոյություն ունեցող 1 (մեկ) հարկանի կիսանկուղային հարկով այգետնակը 2 (երկու) հարկանի կիսանկուղային հարկով բնակելի տան վերակառուցման և լողավազանի կառուցման նպատակով Գոռ Առաքելյանին և Սանասար Թումասյանին տալ շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծի (N 24 շինարարության թույլտվությունը կցվում է):
2․Գոռ Առաքելյանին և Սանասար Թումասյանին՝ համայնքապետարանի 900105202247 հաշվեհամարին վճարել 15000 (տասնհինգ հազար) դրամ` տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: