Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի՝ ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցին հարող 125 մետր երկարությամբ ճանապարհահատվածն անվանակոչել քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, 1-ին փակուղի (իրադրության հատակագիծը կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցին հարող 460 մետր երկարությամբ ճանապարհահատվածն անվանակոչել քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, 2-րդ փակուղի (իրադրության հատակագիծը կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի Սևան թաղամասի 500 մետր երկարությամբ փողոցն անվանակոչել 1-ին փողոց (իրադրության հատակագիծը կցվում է):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |