Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 55-րդ, 62-րդ և 64-րդ կետերի ու հիմք ընդունելով Դավիթ Օհանջանյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզ Նուռնուս այգեգործական զանգված թիվ 21 հողակտորի (կադաստրային ծածկագիր՝ 07-051-0109-0007, սեփականության վկայական 1248232) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամասի 2-րդ փողոց 33:
2.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: