Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ և 17-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 41-Ն որոշումը ու Արտաշես Պողոսի Հովակիմյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել «Արտաշես Պողոսի Հովակիմյանի» անհատ ձեռնարկատիրոջը Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոց թիվ 2 խանութի դիմապակու վրա արտաքին գովազդ 1․1 մ x 0․3 մ, 1 մ x 0․4 մ, 1․95 մ x 1․13 մ չափսի գովազդային երեք վահանակ տեղադրելու (Թույլատվություն N 01 կցվում է):
2.«Արտաշես Պողոսի Հովակիմյանի» անհատ ձեռնարկատիրոջը՝
Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202411 հաշվեհամարին մուծել ամսական 4400 (չորս հազար չորս հարյուր) դրամ տեղական տուրք` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության,հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հաստատված թույլտվությունը «Արտաշես Պողոսի Հովակիմյանի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: