Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Վարդան Վարդանյանի ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանի հայտը` որոշում եմ.
1. Վարդան Վարդանյանին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 8-րդ փողոց 21 հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․04693 հեկտար մակերեսով հողամասում (ծածկագիր՝ 07-051-0142-0052, վկայական N 12042023-07-0197) երկհարկանի բնակելի տան, լողավազանի և պարսպի կառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակման համար (N 30 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կցվում է):
2.Վարդան Վարդանյանին՝
1)նախագիծը ներկայացնել համաձայնեցման.
2)կառուցապատման աշխատանքներն սկսել շինարարության թույլտվություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի № 596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ Բյուրեղավանի համայնքապետարան ներկայացնելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: