Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և պայմանավորված Բյուրեղավան քաղաքում կառուցվող եկեղեցու հարակից զբոսայգու տարածքը բարեկարգ, կանաչապատ և ավելի բարեկեցիկ դարձնելու անհրաժեշտությամբ՝ ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով «Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի եկեղեցու հարակից քաղաքային զբոսայգու հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |