Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2022 թվականի N 10-Ա

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ ավագանին որոշում է․

1.Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում մանկապատանեկան մարզադպրոցի և մանկապարտեզի շենքեր կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության աշխատանքների ձեռքբերումը:

2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(15.13 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝26.07.2022 N 36-Ա
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner