|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 34 - Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 28-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունն ու Գայանե Սարգսի Հարությունյանի դիմումը՝ ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 55 բնակարանը Կարո Արամի Հարությունյանի ընտանիքին անհատույց օտարելու մասին» N 28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) որոշման վերնագրում «Կարո Արամի Հարությունյանի ընտանիքին» բառերը փոխարինել «Գայանե Սարգսի Հարությունյանին» բառերով․ 2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 15.87 քմ ընդհանուր մակերեսով 55 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 62 սենյակ) անհատույց օտարել (նվիրել) Գայանե Սարգսի Հարությունյանին՝ ծնված 1970 թվականի սեպտեմբերի 11-ին:»․ 3)որոշման 2-րդ կետում «Կարո Արամի Հարությունյանի» բառերը փոխարինել «Գայանե Սարգսի Հարությունյանի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -13 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.95 Մբ)
Դիմում |
 |
(287.56 Կբ)
Ավագանու որոշում 28-Ա 12/03/2019 |
 |
(847.42 Կբ)
Սեփականության վկայական 50-55 |
 |
(15.96 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
 |
(614.23 Կբ)
Առաջարկություն |
 |
(502.84 Կբ)
Հանձնաժողովի եզրակացություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|