Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ և 29-րդ կետերի և հիմք ընդունելով հանրային լսման 2024 թվականի մայիսի 17-ի N 03 արձանագրությունը` ավագանին որոշում է.
1․ «Արմա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում գտնվող 07-055-0212-0139 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում լիթոիդային պեմզայի հաստատված պաշարների արդյունահանման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն:
2․ Առաջարկել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։