Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 77-Ն որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1.Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝
ա․ եկամուտների գծով` 982194,5 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝ 1245436,7 հազար դրամ,
գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 263242,2 հազար դրամ։»
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: