Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների պահպանման, օտարման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունն ու Արկադի Արամի Հարությունյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոց 24 շենքի 92.60 քմ ընդհանուր մակերեսով 32 բնակարանը անհատույց օտարել (նվիրել) Արկադի Արամի Հարությունյանի ընտանիքին.
ընդհանուր բաժնային սեփականատերեր համարել՝
Արկադի Արամի Հարությունյանին՝ ծնված 1948 թվականին,
Ռուզաննա Արկադիի Հարությունյանին՝ ծնված 1972 թվականի նոյեմբերի 26-ին,
Թամարա Արկադիի Հարությունյանին՝ ծնված 1974 թվականի փետրվարի 03-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արկադի Արամի Հարությունյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: