Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 34-րդ հոդվածի ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2019 թվականի հունիսի 4-ի N 01.1 /08.2/03895-2019 գրությունը՝ ավագանին որոշում է.
1.Բյուրեղավան համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2018-2022 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին» N 19–Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1)որոշման հերթական համարից հետո նշված «Ն» տառը փոխարինել «Ա» տառով,
2)որոշման 2-րդ կետում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը փոխարինել «ստորագրման օրվանից» բառերով,
3)որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: