Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 16-ի երկրորդ նստաշրջանի հերթական թիվ 8 նիստի հետևյալ օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 77-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3․Որպես նվիրատվություն հողամաս ընդունելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: