Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի երրորդ նստաշրջանի արտահերթ թիվ 15 նիստի հետևյալ օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 66-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին։
4․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: