Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 51-րդ և 66-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ ՎԴ/4251/05/19 վարչական գործով վճիռը, «ՍԿԶԲՆԱԿԵՏ-2012» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված հատակագծերն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող՜ «ՍԿԶԲՆԱԿԵՏ-2012» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմած հատակագծով (ծածկագիր` 07-003-0048-0003-ից) 0.001075 հեկտար մակերեսով հողամասը, որը գտնվում է Հայկազ Արսենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Բյուրեղավան Օղակաձև փողոց թիվ 5 հասցեի անշարժ գույքին կից, 31605 (երեսունմեկ հազար վեց հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոց 5 տան բնակիչ Հայկազ Արսենի Գևորգյանին:
2. Սահմանել, որ նշված գույքի առուվաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Հայկազ Արսենի Գևորգյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: