|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2024 թվականի N 21 - Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի տարածքում գտնվող 0․03984 հեկտար (ծածկագիր՝ 07-051-0120-0002) և 0․05143 հեկտար (ծածկագիր՝ 07-051-0120-0003) մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը օտարելու համար:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -8 ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ ՊԻՃԻԿՅԱՆ ԷԴԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(19.98 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
(577.68 Կբ)
Սոցիալական հանձնաժողովի եզրակացություն |
|
(14.85 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|