Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` ավագանին որոշում է.
Հաստատել Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի երկրորդ նստաշրջանի հերթական թիվ 5 նիստի հետևյալ օրակարգը՝
1.Բյուրեղավան համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
4. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գները հաստատելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյան փողոց 24 շենքի 32 բնակարանը Արկադի Արամի Հարությունյանի ընտանիքին անհատույց օտարելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 84-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 19-ի N 75-Ա և 76-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: